Հրայր Մկոյանը պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է ստորագրել Նալչիկի «Սպարտակի» հետ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 25-ամյա ֆուտբոլիստը ռուսաստանյան ակումբի հետ համաձայնագիր է կնքել 6 ամիս ժամկետով` 2 տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հրայր Մկոյանն արդեն մարզվում է «Սպարտակի» կազմում և կմասնակցի այդ թիմի առաջիկա ուսումնամարզական հավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան