Բակո Սահակյանը ցավակվել է Գևորգ Վարդանյանի ընտանիքին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Գևորգ Անդրեյի Վարդանյանի մահվան բոթը` հայ ժողովրդի արժանավոր զավակի, ով մեծ հարգանք էր վայելում Արցախում:
Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համայն մարդկության համար ծանր ժամանակաշրջաններից մեկում` երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, Գևորգ Վարդանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդների դեմ ծրագրված մահափորձի կանխմանն ուղղված կարևորագույն օպերացիայի իրականացման մեջ: Ցանկացած սխալ քայլ, առանց չափազանցության, կարող էր փոխել համաշխարհային պատմության ողջ ընթացքը: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հայրենակիցներ:
Ընդունեք իմ խորին և անկեղծ ցավակցությունը: Ձեզ համար այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը:
Գևորգ Վարդանյանի պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան