ՀՀ-ում գործող 1400 դպրոցից դասերը չեն վերսկսվել 342-ում
Հայաստանի տարածքում գործող 1400 դպրոցներից այսօր չեն աշխատում 342-ը, դասերը կվերսկսվեն հունվարի 23-ից:
Այս մասին ասուլիսում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ մեկ շաբաթը վերցվելու է գարնանային արձակուրդներից, մեկն էլ` լրացուցիչ պարապմունքների հաշվին:
Ն. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Երևանում ընդամենը 20 դպրոց կաթսայատուն չունեն, վստահություն հայտնելով, որ մինչև հաջորդ տարի այդ խնդիրն էլ կլուծվի: «Մենք ուրախ են, որ 208-ից ընդամենը 28 դպրոց է մնացել առանց կաթսայատան ու համոզված ենք, որ հաջորդ տարի դրանք էլ կունենան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցին, ապա, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ծնողները համաձայնություն են տվել, որ դասերը վերսկսվեն հունվարի 9-ից, թեև չունի կաթսայատուն (http://panorama.am/am/education/2012/01/11/shevchenko-school/): «Նրանք գտնում են, որ կարող են շարունակել դասերը: Ավագ դասարանի երեխաները չեն ցանկանում, որ գարնանային արձակուրդ չունենալ»,- ասաց նա, թեև նշեց, որ հաճախում են 50 տոկոսով` միաժամանակ նկատելով, որ նույնիսկ այն դպրոցները, որոնք ունեն կաթսայատուն, կրկին հաճախում են կիսով չափ: Ն. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ երկուշաբթիից, աշակերտները նորմալ կհաճախեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին