Խաչիկյանը չի առաջադրվի, իսկ Վարդան Այվազյանի եղբայրը կնշանակվի
«Երկիրի» տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման պետ է նշանակվելու Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբայրը` Գագիկ Այվազյանը, ով այժմ Չարենցավան տարածքային ստորաբաժանման ղեկավարն է:
Թերթի տեղեկություններով` սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մեծամասնական ընտրակարգով Ախթալայում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Սակայն Խաչիկյանը հերքել է այդ լուրը` նշելով, որ նույնիսկ ՀՀԿ համամասնական ցուցակում էլ չի ուզում լինել: