Քաղաքական 15:50 13/01/2012

Ինչի՞ համար է այս աղմուկը

Հեղինակ` Ա. Մ.

Ամանորից հետո, դեռևս ամբողջովին աշխատանքային ռիթմի մեջ չմտած, Հայաստանն արդեն իսկ քաղաքական թեժ կյանքով է ապրում. ընդդիմադիր ուժերը, խոսքները մեկ արած, քննարկում են ընտրական համակարգը փոխելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ներդնելու թեման: Երեկ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը հասցրել են արդեն համապատասխան օրինագիծը շրջանառության մեջ դնել խորհրդարանում: Այս ընթացքում մի շարք կուսակցություններ ու գործիչներ, այդ թվում` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, ԱԺՄ-ն, ՄԱԿ-ը և այլն, արդեն իսկ հայտարարել են, որ նախաձեռնությունը կամ իրենց սրտով է, կամ էլ` վաղուց ունեին իրենց նախընտրական ծրագրում:

Համամասնական ընտրակարգի անցնելու կողմնակիցների փաստարկները տարբեր են, բայց հիմնականում հանգում են այն բանին, թե դա անհրաժեշտ է ընտրակեղծիքները բացառելու համար: Այս աղմուկը մի տեսակ անհամոզիչ ու արհեստական է թվում: Հուսանք, որ երբևէ հարցի շուրջ առարկայական քննարկում կկայանա և պատասխաններ կլինեն նաև ստորև ներկայացվելիք հարցերի վերաբերյալ:

Նախ` որտեղի՞ց այդ համոզվածությունը, որ համամասնական ընտրակարգի կիրառմամբ հնարավոր կլինի խուսափել ընտրակեղծիքներից: Մի կողմ թողնենք ընտրակեղծիքների բնույթի ու դրանց առկայության կամ բացակայության մասին դատողությունները: Որևէ տեղ տեսե՞լ եք հիմնարար վերլուծություն կամ հետազոտություն, թե ինչ ծնող պատճառներ են ընտրակեղծիքների հիմքում, որի հիման վրա էլ հնարավոր կլինի դեղատոմս առաջ քաշել: Եթե չկա նման վերլուծություն, առավել ևս` չկա համոզվածություն, ապա ինչո՞ւ պետք է անընդհատ ինչ-որ էքսպերիմենտներ դրվեն ու հետո ձախողման արդարացումներ ներկայացվեն:

Իսկ եթե նման վերլուծություն այնուամենայնիվ կա, ավելին` դրանում մասնագետները հանգել են եզրակացության, որ Հայաստանի պայմաններում արդար ընտրություններ կարելի է անցկացնել միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ապա հեղինակները թող բարի լինեն բացատրություններ տալ երկու կոնկրետ իրողության.
Ա/ ինչո՞ւ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք ընդամենը երեք տարի առաջ անց կացվեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ոչ բոլորի կողմից որակվեցին արդար ու ընտրակեղծիքներից զերծ:
Բ/ ինչպե՞ս ստացվեց, որ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնք բոլորի կողմից ընկալվում են որպես միակ արդար խորհրդարանական ընտրությունները, տեղի ունեցան 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով:

Հաջորդը` ինչո՞ւ շահագրգիռ ուժերը որոշեցին ընտրական համակարգի փոփոխություն նախաձեռնել ընտրություններից մի քանի ամիս առաջ: Ի՞նչ է, նրանք այնքան միամիտ են, որ կարծում են, թե հնարավոր է երկու-երեք ամսում համակարգի հիմնարար փոփոխություն կատարե՞լ, այդ փոփոխություններով նախատեսված ինստիտուտներ ու ենթակառույցնե՞ր ստեղծել ու հասցնել ընտրություննե՞ր կազմակերպել:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգիրքը ընդամենը նախորդ տարի հուլիսին ընդունվեց: Այդ ի՞նչն էր խանգարում այսօր ակտիվություն ցուցաբերող կուսակցություններին իրացնել իրենց նախաձեռնությունն ու նախընտրական ծրագրի այդ դրույթը: Եթե ոմանք որպես արդարացում կներկայացնեն քաղաքական դասավորությունը (իմա` խորհրդարանում մեծամասնություն չունեին), ապա հիշեցնեմ, որ այդ դասավորության մեջ վերջին կես տարում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել և խորհրդարանում մեծամասնությունը տակավին պահպանում է իր դիրքերն, որքանով կարելի է դատել առկա հայտարարություններից, նաև` մոտեցումն այս հարցում:

Հարցերի մյուս խումբը խնդրի շուրջ առարկայական քննարկումների, ավելի ճիշտ` դրանց բացակայության մասին է: Որևէ տեղ հանդիպե՞լ եք լուրջ հիմնավորումներ Հայաստանում մեծամասնական կամ համամասնական ընտրակարգի կիրառման առավելությունների կամ թերությունների մասին: Նշեմ, որ խոսքը տեսության մասին չէ: Տեսությունն այս հարցի շուրջ բավականին երկար բանավեճի մեջ է և, ինչպես հումանիտար մյուս բնագավառներում, այստեղ նույնպես վերջնական ճշմարտության հավակնող մոտեցում չկա:

Արտերկրում, հատկապես` կայացած ժողովրդավարություններում, երկու համակարգերն էլ պրակտիկ կիրառություն ունեն և երկուսն էլ ունեն իրենց թերությունները: Օրինակ, 100 տոկոսանոց մեծամասնական համակարգի դասական օրինակ է Մեծ Բրիտանիան: Այստեղ երկար ժամանակ քննարկվում է համակարգից հրաժարվելու հարցը` պատճառաբանությամբ, որ ընտրությունների արդյունքները ոչ միշտ են արտացոլում հասարակության տրամադրությունները. եղել են դեպքեր, որ երկրի ողջ տարածքում ձայների բացարձակ թվով առաջատարը խորհրդարանում մեծամասնություն չի կարողացել կազմել:

Իտալիայում ընդհակառակը` 100 տոկոսանոց համամասնական համակարգ է, բայց այն էլ իր թերություններն ունի: Նախ` այս համակարգը քաղաքական դաշտը մասնատում է, այն դարձնում «ատոմացված» (արդյունքում` համակարգին հաղորդում են անկայունություն. Կառավարությունները որպես կանոն արագ փոփոխվում են), երկրորդ` հարիզմատիկ առաջնորդները լոկոմոտիվի դեր են ստանձնում ու իրենց հետևից կապված ցուցակներով խորհրդարան են տանում միանգամայն անհասկանալի գործիչների: Օրինակ` Սիլվիո Բեռլուսկոնին Իտալիայի գործող խորհրդարան է մտցրել մի բույլ գեղեցկուհիների, որոնց քաղաքական ՕԳԳ-ն, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ:

Գանք Հայաստանին: Երբ խնդիրը բարձրացվում է, որևէ կերպ հիմնավորվո՞ւմ է, թե ինչ գործոններ են կարևորվել, ինչն է հիմք ընդունվել: Մենք քաղաքական երկար պատմություն չունենք, իհարկե, բայց առկա փորձն այնուամենայնիվ որոշ եզրահանգումների հիմք տալիս է, չէ՞: Օրինակ, գործարար Հրանտ Վարդանյանի երկու որդիներն էլ այսօր ԱԺ պատգամավոր են: Կարեն Վարդանյանն ընտրվել է համամասնական ընտրակարգով` ՀՅԴ ցուցակով, իսկ Միքայել Վարդանյանը` մեծամասնական ընտրակարգով` Նոյեմբերյանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքից: Երկուսն էլ մի ընտանիքից են, կարելի է ասել` նույն կարողությունների ու հնարավորությունների տեր անձինք: Կարելի է չէ՞, վերլուծել ու որոշ ինդիկատորներով պատկերացում կազմել, թե նրանցից որ մեկի՞ գործունեությունից առավել շատ շահել հասարակությունը:

Իմ տպավորությամբ, մեծամասնական ընտրակարգի դեպքում, որովհետև Միքայել Վարդանյանը բազմաթիվ միջոցներ է ներդրել իր ընտրատարածքի զարգացման, ենթակառուցվածքների ստեղծման ոլորտում, ու նաև նպաստել է բազմաթիվ ընտանիքների սոցիալական ու կենցաղային հոգսերի լուծմանը: Իսկ Կարեն Վարդանյանի վերջին տարիների գործունեությունից իմ հիշողության մեջ մնացել են աշխարհի ամենամեծ շոկոլադը, «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմն ու ծխախոտի ակցիզի բարձրացման օրինագծի դեմ ունեցած ելույթներն Ազգային ժողովում: Դե համեմատեք, մի դեպքում տասնյակ հազարավոր մարդիկ են, ովքեր իրենց ընտրած պատգամավորի շնորհիվ այսօր ունեն ջրագծեր, վերանորոգված դպրոցներ, մանկապարտեզներ, սոցիալական այլ հաստատություններ ու այլ աջակցություն, իսկ մյուսում` անվճար շոկոլադ համտեսածների ահռելի բանակ, «Խաչագողի հիշատակարան»-ի աուդիտորիա և մի անորոշ իրավիճակ, որի արդյունքում անկուսակցական գործիչը պատգամավոր է դարձել ՀՅԴ ցուցակով:

Վստահ ենք, որ եթե Կարեն Վարդանյանը երբևէ առաջադրվի մեծամասնական ընտրակարգով, հասարակությունը, առնվազն` այն տարածաշրջանի, որտեղից նա կառաջադրվի, շատ ավելին կշահի, քան այսօր: Այսպիսին են այսօրվա Հայաստանի իրողությունները, իսկ որոշում պետք է կայացնել այդ իրողություններից ելնելով, այլ ոչ թե հիպոթետիկ դատողություններով: Հետագայում գուցե հասարակական զարգացումներն այնպես ընթանան, որ իսկապես խնդիրն օրակարգային դառնա, և գուցե նաև հարց առաջանա, որ ոչ միայն ընտրական համակարգը պետք է փոխվի, այլև` ընտրողները: Բայց դա հետագայի գործ է, ոչ թե` այսօրվա, երբ ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}