Ադրբեջանում բողոքի ցույցի մասնակիցը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի Սալյանի շրջանի Գարաբաղլի գյուղում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված ցուցարար Ագիլ Գասիմովը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել:
Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Գարաբաղլի գյուղի բնակիչները՝ ի նշան գազի մատակարարաման դադարեցման, բողոքի ակցիա էին կազմակերպել, որի արդյունքում Սալյան-Շիրվան մայրուղին 2 ժամ տևողությամբ փակվել էր:
Բողոքի ակցիայից մի քանի օր անց ակցիայի մասնակից Գասիմովի նկատմամբ ոստիկանության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցներից մեկին հարվածելու համար: