Beeline ցանցի աշխատանքի արդյունքներն` ամանորյա տոներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:
2011թ-ի դեկտեմբերի 31-ին և 2012թ-ի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցի բաժանորդներն իրականացրել են 5.1 միլիոն զանգ` 1 րոպե 19 վայրկյան միջին տևողությամբ: Ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4 միլիոն զանգ` 1 րոպե 54 վայրկյան միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 800 հազար SMS հաղորդագրություն: Ամանորյա տոներին Beeline ցանցում SMS հաղորդագրությունների հասցեատիրոջը հասցնելու միջին արագությունը կազմել է 3 վայրկյան, իսկ հաջողությամբ հասցրած հաղորդագրությունների տոկոսը գերազանցել է 99,8 նիշը:
«Ամանորյա տոներին Beeline ցանցի բոլոր հանգույցների անխափան և որակյալ աշխատանքը վկայում է մեր ենթակառուցվածքների տեխնիկական բարձր հագեցվածության մասին: «ԱրմենՏել»-ի աշխատանքի շնորհիվ տոն օրերին մեր բաժանորդներն առանց դժվարությունների կարողացել են շնորհավորել իրենց ընկերներին և հարազատներին, կիսվել նրանց հետ ամանորյա տրամադրությամբ» - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 217 ՏԲ ծավալով տվյալ: Այդ ծավալը վեց անգամ գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվող տեղեկատվության ծավալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին