Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններ. 2-րդ տուր
Հայաստանի շախմատի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի երկրորդ տուրում Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Լևոն Բաբուջյանին և, վաստակելով երկու միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան 1,5-ական միավորով հաջորդում են Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանը: Տեր-Սահակյանը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Հրայր Սիմոնյանի հետ, իսկ Անդրիասյանը պարտության մատնեց Կարեն Հ. Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Առաջին տուրում պարտություն կրած Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը շտկեցին մրցաշարային վիճակը: Նրանք համապատասխանաբար առավելության հասան Ավետիք Գրիգորյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ և 1-ական միավորով 4-7-րդ տեղերն են բաժանում Ռոբերտ Հովհաննիսյանի ու Կարեն Գրիգորյանի հետ:
Հրայր Սիմոնյանն ու Ավետիք Գրիգորյանը վաստակել են կեսական միավոր: Արման Փաշիկյանն ու Լևոն Բաբուջյանը դեռ միավոր չեն վաստակել և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Կանանց շախմատի 67-րդ առաջնությունում երկրորդ տուրից հետո նույնպես միանձնյա առաջատար է հայտնվել: Մարիա Կուրսովան պարտության մատնեց Նելլի Աղինյանին և երկու միավոր արդյունքով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Շուշաննա Սարգսյանն առավելության հասավ Նաիրա Մովսիսյանի, իսկ Ղամբարյան Հասմիկը` Մարիա Գևորգյանի նկատմամբ:
Նարինե Գասպարյան-Եվգենյա Դոլուխանովա, Աննա Հայրապետյան-Անահիտ Խառատյան և Լիա Մարտիրոսյան-Լիանա Աղաբեկյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով` 21-րդ տուրից հետո 2-4-րդ տեղերը 1,5-ական միավորով բաժանում են Լիանա Աղաբեկյանը, Լիա Մարտիրոսյանն ու Աննա Հայրապետյանը: Անահիտ Խառատյանը, Նելլի Աղինյանը, Եվգենյա Դոլուխանովան, Շուշաննա Սարգսյանը և Հասմիկ Ղամբարյանն իրենց ակտիվում ունեն 1-ական միավոր: Նարինե Գասպարյանը վաստակել է կես միավոր, իսկ Մարիա Գևորգյանն ու Նաիրա Մովսիսյանը 0 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան