Թամամյանն անակնկալներ է խոստանում
Հնարավոր է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը մինչև այս ամսվա վերջ ավարտվի և գործն ուղարկվի դատարան:
Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը` հավելելով, որ նախաքննության ընթացքում կարող են և անակնկալներ լինել, և որ նախաքննության ընթացքը անկանխատեսելի է` չկոնկրետացնելով, թե ինչ նկատի ունի:
Թերթը նաև հիշեցնում է, որ Հովհաննես Թամամյանը կալանավայրում է գտնվում արդեն տասն ամիս և իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նաև ցուցմունքներ տալուց: Նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման համար: