Եվրամիությունը հետաձգել է Իրանի նավթի նկատմամբ սահմանած էմբարգոյի կիրառումը
«Եվրամիությունը վեց ամսով հետաձգել է Իրանի նավթի նկատմամբ սահմանած էմբարգոյի կիրառումը»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` Եվրամիությունը, վախենալով, որ Իրանի նավթային էմբարգոն կարող է բացասական ազդեցություն գործել ԵՄ անդամ երկրներ` Հունաստանի, Իսպանիայի և Իտալիայի, տնտեսությունների վրա, հետաձգել է նավթային էմբարգոյի կիրառումը:
ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ Եվրամիություն ներկրվող նավթամթերքի 68 տոկոսը կատարվում է Իրանից, և քանի դեռ ԵՄ անդամ երկրները այլընտրանքային ուղիներ չեն գտել, Իրանի նկատմամբ նավթային էմբարգո չի կիրառվի: