Իրանը համաձայնվել միջուկային ծրագրի շուրջ 5+1 ձևաչափով ընթացող բանակցությունները շարունակել Թուրքիայում
Իրանը համաձայնվել է միջուկային ծրագրի շուրջ 5+1 (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) ձևաչափով ընթացող բանակցությունները շարունակել Թուրքիայում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով միջուկային ծրագրին առնչվող հարցին, նշել է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի իրականացրած գործողությունները թափանցիկ են, և Թեհրանը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է վերոնշյալ խնդրի շուրջ շարունակել բանակցությունները:
ԻԻՀ Մեջլիսի նախագահը, խոսելով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին, ընդգծել է, որ դրա տեղակայումը չի բխում մուսուլմանների շահերից:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահի, վարչապետի, Մեջլիսի նախագահի և ԱԳ նախարարի հետ: