Մարկոս Պիզելին Կրասնոդարի «Կուբանի» հետ պայմանագիր է ստորագրել 3 տարի ժամկետով
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով անցած տարի հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում», տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Նա արդեն ժամանել է Կրասնոդար, ենթարկվել խորացված բժշկական հետազոտության, որից հետո նրա հետ անձնական պայմանագիր է ստորագրվել 3 տարով: Այս մասին հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքը:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մարկոսն անցկացրել է 18 խաղ` աչքի ընկնելով 4 անգամ: Հայաստանի հավաքականում, որի կազմում խաղում է 2008 թ., Պիզելին 18 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան