Այսօր հայտնի կդառնա, թե ով է Peugeot 206 ավտոմեքենայի հաջողակ սեփականատերը
Այսօր երեկոյան` ժամը 19:10, « Շանթ » հեռուստաընկերության եթերում կայանալիք գալա-շոուի ժամանակ կամփոփվեն Orange 2012 ամանորյա անակնկալի արդյունքները և կհայտարարվեն iPhone 4-երի ու Peugeot 206-ի հաջողակ սեփականատերերի անունները:
Ընկերությունից հիշեցնում են, որ iPhone 4-ը ստանում են Orange Խոսենք բոլոր այն բաժանորդները, ովքեր դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 10-ը լիցքավորել են իրենց հաշիվը 500 և ավելի դրամով և իրենց լիցքավորումը եղել է յուրաքանչյուր 25 000-րդը:
iPhone 4 ստացողներից նա, ում լիցքավարումների ընդհանուր գումարը դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում եղել է ամենամեծը, կստանա ամանորյա լավագույն նվերը` Peugeot 206 Sedan ավտոմեքենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին