Կարմազին. «Արթուր Աբրահամը մահացու հարված ունի»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի նախկին չեմպիոն, ռուս Ռոման Կարմազինը sportbox.ru-ի թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է Արթուր Աբրահամի` միջինքաշային կարգ վերադարձի մասին լուրը: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը փոխել էր քաշային կարգը և 2009 թ. հանդես էր գալիս երկրորդ միջինքաշային կարգում:
Հիշեցնենք, որ վերջերս «Արքա Արթուրը» հայտարարեց նախկին կարգ վերադառնալու մասին, սակայն Ֆարիասի հետ հաջորդ մենամարտը, որը կկայանա հունվարի 14-ին, գերմանական Օֆֆենբուրգում, անցկացվելու է երկրորդ միջինքաշային կարգի շրջանակներում:
- Կարծում եմ` Աբրահամն արդեն չի կարող տեղավորվել միջինքաշային կարգում,- ասել է Կարմազինը:- Բայց միևնույն ժամանակ պետք է շեշտեմ, որ այդ կարգում չկա նրա պես ուժեղ հարված ունեցող բռնցքամարտիկ:
- Եթե Աբրահամին չհաջողվի վերադառնալ միջինքաշային կարգ, արդյոք արժե՞, որ նա ելույթները շարունակի երկրորդ միջինքաշայինում:
- Դժվար է ասել: Եթե անկեղծ լինենք, Աբրահամի ոճն ինձ դուր չի գալիս: Գերմանական բռնցքամարտը փառաբանվում է ոչ դիտարժանությամբ: Միակ բանը, որով նա հրապուրում է, մահացու հարվածն է: Իսկ խաղաոճը` համբերել, համբերել ու հետո ամեն ինչ ավարտել մեկ հարվածով, ինձ հոգեհարազատ չէ: Բռնցքամարտը միայն այդպիսի պահերից չէ բաղկացած: Մրցակցին անհրաժեշտ է «նախապատրաստել», դնել անհարմար վիճակում, շարք անցկացնել և գրագետ դուրս գալ նրանից: Չէ՞ որ, որպես կանոն, հարվածելուց հետո հարված ես բաց թողնում: Զայրացնում ես մրցակցին և, որպես պատասխան, հակահարված ստանում…
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում