Կոմերսանտ: «Ռոստելեկոմը» գալիս է Հայաստան
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը մտադիր է իրականացնել իր առաջին արտերկրյա ձեռքբերումը, գնելով հայկական հեռահաղորդակցման ոլորտի օպերատոր «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 75% մինուս մեկ բաժնետոմսերը: Բացի այդ, ռուսական ընկերությունը հետաքրքրված է «Ucom» ինտերնետ պրովայդերի ձեռքբերմամբ: Ինչպես տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, երկու գործարքների իրականացման դեպքում, ռուսական ընկերության ձեռքը կանցնի հայկական լայնաշերտ ինտերնետ կապի ոլորտի մոտ 13 տոկոսը:
«Ռոստելեկոմի» տնօրենների խորհրդին մոտ կանգնած թերթի զրուցակիցը հայտնել է, թե ակտիվի ձերքբերման գնորդ է հանդիսանալու ընկերության «դուստր» կիպրական «Teleset Networks Ltd»-ն, որը 22,5 միլիոն դոլարով կգնի ՋիԷնՍի-Ալֆա»- ի 100% բաժնետոմսերի սեփականատեր «Filor Ventures» ընկերությունից 75% մինուս մեկ բաժնետոմսերը: Նշվում է, թե օպերատորի ողջ արժեքը գնահատվել է 30 միլիոն դոլար. Թերթի զրուցակիցը հայտնել է, թե IP տարանցման պարսկական ճյուղը դեպի Եվրոպա հեռանկարային ուղղություն է և որ Հայաստանի տարածքում ինտերնետ հասանելիության ծառայությունների իրականացումը կամրապնդի «Ռոստելեկոմի» դիրքերը: Հաշվի են առնվել նաև հայակական լայնաշերտ ինտերնետի արագ զարգացող շուկայի գրավչությունը, որի ընդհանուր ծավալը 2011 թ-ին կազմել է 40 միլիոն դոլար:
«Կոմերսանտի» հաղորդմամբ, չի բացառվում, որ հետագայում «Ռոստելեկոմ»-ին հաջողվի ձեռք բերել «Ucom» խոշորագույն ինտերնետ պրովայդերին, որի եկամուտը միայն 2011 թ-ին կազմել է $5,3 մլն: Այդպիսով, ռուսական ընկերության մասնաբաժինը հայկական մեծածախ ինտերնետի շուկայում կկազմի մոտ 13 տոկոս:
«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ հիմնադրվել է 2007 թվականին: Այն ունի 1.5 հազար կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ, որը համապետական ծածկույթով բավարարում է միջազգային և տրանզիտային ընկերությունների, տեղական ֆիքսված և բջջային կապի օպերատորների, ինչպես նաև Ինտերնետ ծառայություններ մատուցողների և խոշոր ձեռնարկությունների տրանսմիսիոն կապուղիների և արագագործ Ինտերնետ ծառայությունների պահանջարկը:
Հավանական գործարքի առնչությամբ«ՋիԷնՍի-Ալֆա»-ից երեկ Կոմերսանտ թերթին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան