Սերժ Սարգսյանը Արմավիրում է
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում է: Երկրի ղեկավարը նախ` այցելեց մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում «Եվրոթերմ» ընկերության կառուցվող արտադրամասի տարածք: Ս. Սարգսյանը ծանոթացավ շինարարական աշխատանքներին ու հեռակա ծրագրերին:
Նշենք, որ ընկերությունը ՀՀ առաջատար ձեռնարկություններից է, որը զբաղվում է մրգերի, բանջարեղենի վերամշակմամբ ու բնական հյութերի պատրաստմամբ: Ընկերության 2010 թ. շրջանառությունը կազմել է շուրջ 2.69 մլրդ դրամ: Իսկ անցած տարի արտադրության ծավալները կազմել են շուրջ 635 հազ կգ, իրացումը նախատեսված է այս տարվա ընթացքում:
Լրագրողների հետ զրույցում ընկերության հիմնադիր Էդիկ Ղազարյանը կարծիք հայտնեց, Վանանդ գյուղում կառուցվող արտադրամասը հնարավորություն կտա ապահովել հավելյալ հումք, ինչպես նաև 50 աշխատատեղ:
Նա նաև կարևորեց բարձրակարգ միրգ և բանջարեղենի օգտագործումը: «Պետք է ճիշտ վերաբերմունք լինի մրգի և բանջարեղենի նկատմամբ: Գործարանների, անհատների և միրգ մշակողների միջև լինի այնպիսի մի համագործակցություն, որ վերանա այն միտքը, թե սննդամթերք կարելի է պատրաստել վատ կամ թափելու մրգից ու բանջարեղենից»,-ասաց նա: Է. Ղազարյանը հայտնեց, որ Վանանդ գյուղի արտադրանքի հումքի 90 տոկոսը ակնկալում են ստանալ գյուղի բնակչությունից:
Նշենք, որ ՀՀ նախագահը այցելեց գյուղի վերանորոգված դպրոց, նա կլինի նաև Էջմիածնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա