Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ունի նորանշանակ գլխավոր ռեժիսոր
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ունի նորանշանակ գլխավոր ռեժիսոր: Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ գլխավոր ռեժիսոր է նշանակվել թատրոնի բեմադրիչ Տիգրան Գասպարյանը, միաժամանակ նշելով, որ նշանակումն արել է թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, քանի որ դա թատրոնի հաստիքն է:
Տ. Գասպարյանը 1983թ. որպես բեմադրող-ռեժիսոր աշխատանքի է ընդունվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս: Նրա բեմադրություններից են`Պ. Զեյթունցյանի «Ոտքի', դատարանն է գալիս», Ա. Քամյու «Կալիգուլա», Ֆ. Դոստոևսկի «Ոճիր և պատիժ», Վարդան Պետրոսյանի «Կրակի մեջ»: Նշենք, որ նա այժմ զբաղված է Շեքսպիրի «Ջոն արքա» պիեսով բեմադրությամբ, որը մայիսին ներկայացվելու է Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում կայանալիք Շեքսպիրյան փառատոնին:
Նշենք, որ 2008թ. օգոստոսի 16-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո թատրոնը մնացել էր առանց գեղարվեստական կառավարման: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեռ ամսիներ առաջ ունեցած ասուլիսում հայտնել էր, որ թատրոնը մոտ ժամանակները չի ունենա գեղարվեստական ղեկավար, այլ կունենա գլխավոր ռեժիսոր:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են