Ուլի Վեգներ. «Արթուր Աբրահամը շարունակելու է հանդես գալ գերմիջինքաշային կարգում»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 14-ին գերմանական Օֆֆենբուրգում մենամարտելու է Պաբլո Ֆարիասի հետ:
«Արթուրը պարտավոր է հաղթել այդ մարտում,- հայ բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգների խոսքերը մեջբերել է «RusLife»-ը:- Նա ռինգում միայն ուժեղ մրցակիցների հետ պետք է հանդիպի: Իսկ Ֆարիասն ուժեղ հակառակորդ է: Արթուր Աբրահամը շարունակելու է հանդես գալ գերմիջինքաշային կարգում: Դա արդեն որոշված հարց է»,- նշել է Վեգները:
Ինքը` Աբրահամը, նշել է, որ տարին հաղթանակով է սկսելու ու ավարտելու:
«Այս տարին ես հաղթանակով եմ սկսելու ու հաղթանակով էլ ավարտելու եմ: Դա խոստանում եմ իմ երկրպագուներին: Վերջին մարտերում ես շատ պասիվ էի: Սակայն այդ պասիվությունը մնացել է անցած տարում: Ես դուրս կգամ ռինգ` մրցակցիս ոչնչացնելու համար: Միայն հաղթանակի մասին եմ մտածում»,- հայտարարել է Աբրահամը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում