ԲՀԿ-ի շտաբը կղեկավարի Վարդան Վարդանյանը
«Երկիրը» գրում է, որ թերթին հասած տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբն, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, որն անցյալ ընտրություններին ևս ղեկավարել է այդ կուսակցության շտաբը:
«2007թ. ընտրությունների ժամանակ Վարդանյանի աշխատանքն, ըստ էության, ԲՀԿ-ում հավանել են և նրա փոխարեն ավելի հարմար թեկնածու չեն տեսնում:
Ի դեպ, ինչպես այլ կուսակցություններում, այնպես էլ ԲՀԿ-ում, կոնկրետ մարզերում աշխատանքը համակարգողներ ևս կնշանակվեն, բայց սա, իհարկե, կլինի ներքին որոշում»,- գրում թերթը: