Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Սերգեյ Կարյակինն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունվարի 14-29-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` «A» մրցաշարին: Փառատոնի «C» մրցաշարի մասնակիցների շարքում է Էլինա Դանիելյանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցակցի Տուրովի հետ:
Ավելացնենք, որ, Արոնյանից բացի, «A» մրցաշարին մասնակցում են նաև Կառլսենը, Ռաջաբովը, Տոպալովը, Կարյակինը, Իվանչուկը, Հաշիմովը, Նակամուրան, Գելֆանդը, Կարուանան, Կամսկին, Գիրին, Նավարան և Վան Վելին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան