ԱԺ պատգամավոր Արզաքանցյանը պարտք է գյուղացիներին
«Հայկական ժամանակը» գրում է, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ընտանիքին պատկանող «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի բոլոր հեռախոսներն անջատված են: Ընկերության խանութի աշխատակցուհիներից մեկն ասել է թերթին, որ ղեկավարությունը երկրում չէ, եւ նման դեպքերում հեռախոսներն անջատվում են: «Ի դեպ, ընկերության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են արել»,- գրում է թերթը` Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանից պարզելով, որ բողոքի պատճառն այն է, որ աշխատողներին 5 ամսվա աշխատավարձ չեն տվել, եւ ակցիայից հետո միայն 1 ամսվա աշխատավարձի պարտքերն են մարել: