Դատապարտյալները թունել էին փորել, բայց…
Մեքսիկայում իրավապահները կանխել են դատապարտյալների զանգվածային փախուստը Չիուաուա քաղաքի բանտից: Ըստ РИА Новости-ի` ոստիկանությունը հայտնաբերել է ստորգետնյա մի թունել, որը փորվել է քրեակատարողական հիմնարկի տակ. այն ունի 35 մ երկարություն: Ու հայտնաբերվել է ժամանակին` դատապարտյալներին մնացել էր փորել ևս հինգ մետր ու նրանք կհայտնվեին ազատությունում:
Նշվում է, որ այդ ճանապարհով բանտից դուրս կարող էին հայտնվել 200-250 դատապարտյալ, որոնք տեղակայված էին բանտի այն հատվածում, որտեղ էլ թունելը փորվել էր: