Եղիսաբեթ 2-րդին նվիրված նամականիշները վաճառվել են ռեկորդային ժամկետում
Իրական ադամանդներով նամականիշները, որ հրատարակվել են Ջերսի կղզում ի պատիվ Եղիսաբեթ երկրորդ թագուհու գահակալության 60-ամյակի՝ ադամանդե հոբելյանի, վաճառվել են ընդամենը 1 շաբաթում: 600 օրինակը վաճառվել է մինչև թողարկման պաշտոնական օրը՝ փետրվարի 6-ը:
1,25 մմ չափով թանկարժեք քարը, որը ձեռքով է մշակված, զարդարում է բրիտանական գահակալի թագը նամականիշներից մեկի վրա: Մյուսին պատկերված է թագուհու հայրը՝ Գևորգ 6-րդ թագավորը: Յուրաքանչյուր կոմպլեկտի արժեքը 125 ֆունտ ստեռլինգ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները