Թատրոնի տնօրեն. Տարբերություն չկա` գեղարվեստական ղեկավար, թե գլխավոր ռեժիսոր
Նույնն է, տարբերություն չկա` գեղարվեստական ղեկավար, թե գլխավոր ռեժիսոր: Այսպիսին է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի պատասխանը Panorama.am-ի այն հարցին, թե ի՞նչ տարբերություն գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր ռեժիսորի միջև:
Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 16-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո թատրոնը մնացել էր առանց գեղարվեստական կառավարման: Իսկ արդեն 2012 թվականի հունվարի 9-ից թատրոնի գլխավոր ռեժիսոր է հրամանագրված նույն թատրոնի բեմադրիչ Տիգրան Գասպարյանը:
Պատասխանելով մեր այն հարցին, թե այդ դեպքում` ինչո՞ւ ոչ թե գեղարվեստական ղեկավար, այլ գլխավոր ռեժիսոր, թատրոնի տնօրենն ասաց, որ այդպես ավելի ճիշտ է ու երկրների 90 տոկոսում հենց գլխավոր ռեժիսոր է նշանակվում, բացի այդ թատրոնի կանոնադրությամբ գեղարվեստական ղեկավարի հաստիք չկա: Տ. Գասպարյանի հետ կնքված պայմանագիրը մեկ տարով է, ինչպես որ ընդունված է:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված հենց Տ. Գասպարյանին գլխավոր ռեժիսոր նշանակելը, Ս. Դավթյանն ասաց, որ նա նախ` սունդուկյանցի է, նաև մի շարք դասական ստեղծագործություններ է բեմադրել:
Պատմական ակնարկ. Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնն է, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել, 1922թ. հունվարին բացել է իր վարագույրը՝ Սունդուկյանի անմահ ‹‹Պեպոն›› հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք: Թատրոնի բեմում խաղացել են այնպիսի հանճարեղ դերասատններ, ինչպիսին եք` Լևոն Քալանթարը, Արշակ Բուրզալյանը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանը, Հասմիկը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը, Վարդան Աճեմյանը, Վաղարշ Վաղարշյանը, Թադևոս Սարյանը, Դավիթ Մալյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Արուս Ասրյանը, Դավիթ Մալյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, էդգար էլբակյանը, Հովակ Գալոյանը, Լուսյա Հովհաննիսյանը, Արմեն Խոստիկյանը և այլոք: Թատրոնի խաղացանկը բավականին հարուստ է:
Նախորդող նորություն` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ունի նորանշանակ գլխավոր ռեժիսոր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում