Վերջին մարտից Աբրահամն ընդամենը 95 հազար եվրո է ստացել
Հունվարի 14-ին գերմանական Օֆֆենբուրգում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի վերադարձը ռինգ: Հետագա կարիերայի տեսանկյունից այդ մարտը հայ մարզիկի համար վճռորոշ էր: Մարզիչ Ուլի Վեգներն ու պրոմոուտեր Կելլի Զաուերլանդը «Bild» թերթի թղթակցին ասել էին, որ Արթուր Աբրահամի կարիերան չի դիմանա ևս մեկ պարտության:
«Bild»-ի տեղեկություններով` այդ մարտից Աբրահամը շատ համեստ հոնորար է ստացել: Եթե նախկինում նա յուրաքանչյուր մենամարտից ստանում էր 1,5 մլն եվրո, այս անգամ ստիպված էր բավարարվել 95 հազարով: Բայց ամենակարևորն արդյունքն էր, և Աբրահամը 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց արգենտինացի Պաբլո Ֆարիասին: Մենամարտը հեռարձակվում էր ARD հեռուստաալիքով և այդ պահին լսարանի քանակով գերազանցեց մյուս բոլոր հեռուստաընկերություններին: Աբրահամ-Ֆարիաս մարտի ընթացքին Գերմանիայում հետևել է 5,09 մլն հեռուստադիտող:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում