Լևոն Արոնյանի գերազանց մեկնարկը Վեյկ ան Զեեում
Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` «A» մրցաշարում գերազանց մեկնարկեց Լևոն Արոնյանը` 1-ին և 2-րդ տուրերում համապատասխանաբար հաղթելով Սերգեյ Կարյակինին և Հիկարու Նակամուրային: Այժմ նա իր ակտիվում ունի 2 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«C» մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում զիջեց Տուրովին, իսկ այնուհետև ոչ-ոքի խաղաց Սչուտի հետ:
«A» մրցաշար, 1-ին տուր
Նավարա-Տոպալով 0,5:0,5
Գելֆանդ-Գիրի 0:1
Ռաջաբով-Կարուանա 0,5:0,5
Կարյակին-Արոնյան 0:1
Նակամուրա-Իվանչուկ 0,5:0,5
Կառլսեն-Հաշիմով 1:0
Կամսկի-Վան Վելի 0,5:0,5
2-րդ տուր
Արոնյան-Նակամուրա 1:0
Կարուանա-Կարյակին 1:0
Հաշիմով-Կամսկի 0,5:0,5
Գիրի-Ռաջաբով 0,5:0,5
Իվանչուկ-Կառլսեն 0,5:0,5
Նավարա-Գելֆանդ 0,5:0,5
Տոպալով-Վան Վելի 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո
1. Արոնյան-2 միավոր
2. Կառլսեն-1,5
3. Կարուանա-1,5
4. Գիրի-1,5
5. Իվանչուկ-1
6. Կամսկի-1
7. Նավարա-1
8. Ռաջաբով-1
9. Տոպալով-1
10. Վան Վելի-1
11. Հաշիմով-0,5
12. Գելֆանդ-0,5
13. Նակամուրա-0,5
14. Կարյակին-0
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան