Նալբանդյան. Մի քիչ կոռեկտ չէ, երբ մի արտգործնախարար մյուսին գնահատական է տալիս
Նախկին գրեթե բոլոր արտաքին գործերի նախարարները` Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, այսօր քննադատում ու դժգոհություն են հայտնում այժմ վարվող արտաքին քաղաքականությունից: Panorama.am-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց գործող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից:
«Մի քիչ կոռեկտ չէ, երբ մի արտգործնախարար մյուսին գնահատական է տալիս: Հասկանո՞ւմ եք, դրական, բացասական կամ այլ գնահատական»,-մեր թղթակցին ասաց Է. Նալբանդյանը:
Նրա խոսքով, արտաքին գործերի նախարարները պետք է միմյանց հետ համագործակցեն, եթե կարծիքներ ունեն, պետք է հանդիպեն, փոխանակեն:
«Իսկ գնահատականները արտգործնախարարներին, այն քաղաքականությանն ու այն աշխատանքներին, որոնք իրենք արել են, հասարակությունը պետք է տա, ու ոչ թե մեկ արտգործնախարար մյուսի մասին ինչ-որ բաներ ասի»,-խոսքը եզրափակեց Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին