Շնորհվել է «Ոսկե գլոբուս» մրցանակները
Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» ֆիլմը` արժանանելով «Ոսկե գլոբուս»-ի, հայտնում են արտասահմանայան լրատվամիջոցները:
«Ոսկե գլոբուս» 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ: Նշվում է, որ մրցանակաբաշխությունն իր վարկանիշով զիջում է միայն «Օսկարին»:
Լավագույն մյուզիքել է ճանաչվել ֆրանսիացի Միշել Խազանավիչուսի «Արտիստ» ֆիլմը: Ֆիլմն արժանացել է երեք մրցանակի` նաև «Լավագույն տղամարդու դեր» և «Լավագույն եզակի սցենար» անվանակարգերում:
Լավագույն ռեժիսոր կոչմանն է արժանացել Մարտին Սկորսեզեն` իր «Ժամանակի պահապանը» 3D ֆիլմի համար: «Ոսկե գլուբուս» մրցանակին են արժանացել նաև դերասաններ Ջորջ Քլունին` «Հետնորդներ» ֆիմի համար, Մերիլ Ստրիթը` «Երկաթե լեդի» ֆիլմի համար:
«Ոսկե գլոբուս» մրցանակ շնորհվել է 25 անվանակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները