Իրանում կախաղան են բարձրացրել 12 հոգու
Նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում 12 մահապատիժ է իրականացվել: Հեղափոխական դատարանը 7 մարդու մահապատժի է դատապարտել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Նրանք կախաղան են բարձրացվել Շիրազի բանտում: Եվս 5 հանցագործ դատապարտվել են ծանր հանցանքների համար: Բոլորի մահապատիժն իրագործվել է հրապարակայնորեն, քաղաքի երեք հրապարակներում:
Իրանական օրենսդրության համապատասխան, որը հիմնված է շարիաթի սկզբունքների վրա, կախաղանի են դատապարտվում առանձնապես ծանր հանցագործություն կատարածները՝ սպանություն, բռնաբարություն, զինված կողոպուտ, թմրանյութերի վաճառք, հոմոսեքսուալիզմ, աստվածմերժություն, պետական դավաճանություն և լրտեսություն: