Երևանի քաղաքապետը հետեւել է Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի հերթական փուլին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ:
Հուշամրցաշարի մյուս մասնակցիները Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում նաեւ չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքներն ամփոփվել են երեկ: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, վաստակել Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք և ստանացել դրամական պարգեւներ:
Այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարևորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաև ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում