ԼՂՀ. Պաշտոնական տեղեկատվությունը` նաև fasebook-ում
Facebook.com սոցիալական ցանցում բացվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության էջը, որտեղ ևս տեղադրվելու են ԼՂՀ կառավարության և վարչապետի գործունեությանը վերաբերող պաշտոնական տեղեկությունները` նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շերտերին ծանոթացնելու կառավարության գործունեությանը, հնարավորություն տալով անմիջական ու բաց մթնոլորտում քննարկելու այդ թեմաները:
Էջի այցելուները կարող են թողնել իրենց անձնական կարծիքները և առաջարկությունները արծարծվող հարցերի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին