Ադրբեջանցի ֆուտբոլիստը քրիստոնեություն է ընդունել
Ռուսաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Դինամո» ակումբի ադրբեջանցի 27-ամա ֆուտբոլիստ Ալեքսանդր Սամեդովը «Սովետսկի սպորտ-ֆուտբոլ» հանդեսին հայտնել է, որ մի քանի տարի առաջ իր ազգությամբ ռուս կնոջ` Յուլիայի խորհրդով քրիստոնեություն է ընդունել: Այս մասին հայտնում է «pia.az» լրատվական կայքը:
«Մի քանի տարի առաջ որոշակի խնդիրների ունեի. ֆուտբոլում գործերս լավ չէին ընթանում: Ես անտրամադիր էի և հայտնվել էի դեպրեսիայի մեջ: Կինս ինձ խորհուրդ տվեց եկեղեցի գնալ: Ես քրիստոնեություն ընդունեցի և կրկին վերագտա ինձ», -ասել է Ա.Սամեդովը:
Փորձառու ֆուտբոլիստը խոսել է նաև Ադրբեջանի փոխարեն Ռուսաստանի հավաքականն ընտրելու պատճառը: «2003 թ-ին ես սկսեցի խաղալ «Սպարտակ»-ում և գրավեցի սկաուտների ուշադրությունը: Այդ ժամանակ իմ կյանքում առաջին անգամ այցելեցի Բաքու: Վերադառնալուց հետո հորս հետ խորհդակցեցի` Ադրբեջանի հավաքական տեղափոխվելու ստացածս առաջարկի վերաբերյալ: Դրա համար ես պետք է հրաժարվեի Ռուսաստանի քաղաքացիութունից: Համոզվեցի, որ դա ինձ ոչ թե կօգնի, այլ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի ֆուտբոլային կարիերայում առաջընթացի գործում և հրաժարվեցի այդ մտքից»,-պարզաբանել է ադրբեջանցի ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան