Վանես Մարտիրոսյանը հերթական մարտը կանցկացնի Տրոյա Լոուրիի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում անպարտելի մարզիկ Վանես Մարտիրոսյանը կողմնորոշվել է, թե ում հետ է մրցակցելու հաջորդ մենամարտում: Այս մասին հայտնում է «Boxingscene»-ն: Ամերիկահայ բռնցքամարտիկը կհանդիպի Տրոյա Լոուրիի հետ: Մարտը կկայանա փետրվարի 4-ին, ամերիկյան Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում:
Իսկ այդ երեկոյի գլխավոր իրադարձությունը Խուլիո Սեզար Չավես-կրտսերի և Մարկո Անտոնիո Ռուբիոյի մարտն է:
Ավելացնենք, որ Վանես Մարտիրոսյանը վերջին մարտն անցկացրել է հոկտեմբերի 29-ին` մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Ռիչարդ Գուտյերեսին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան