Կճոյանի սանիկը վաճառել է «Jose»-ը
Արդեն մի քանի օր է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, թե «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանը «Jose»-ը վաճառել է ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկին: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Թերթը հիշեցնում է, որ Մհեր Ավետիսյանը բոլորովին վերջերս իրենց տված հարցազրույցում ասել էր, թե այդ համալիրի կառուցումն իր վրա նստել է 6 մլն ԱՄՆ դոլար, և այն գրավադրված է հայաստանյան բանկերից մեկում:
Լուրը ճշտելու նպատակով թերթի թղթակիցը երեկ զանգահարել է Մհեր Ավետիսյանին, սական վերջինիս բջջայինն անջատված է եղել: