Էրիկ Ռուբինը մեկնելու է Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը երեքշաբթի օրը մեկնելու է Ադրբեջան: Այս մասին է հաղորդում «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռուբինը նախատեսում է անցկացնել մի շարք հանդիպումներ Ադրբեջանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ակնկալվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են առկա միջազգային հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:
Նշենք, որ Ռուբինը Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ նշանակվեց անցած տարվա հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Թինա Քայդենաուին: