«Շախտյորը» մեկնեց Դուբայ
Այսօր Դոնեցկի «Շախտյորը» մեկնել է Դուբայ` անցկացնելու ուսումնամարզական առաջին հավաքը: Թիմի և մարզչական կազմի հետ միասին Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել նաև ակումբի ղեկավարությունը` կոմերցիոն տնօրեն Դմիտրի Կիրիլենկոն, մարկետինգի բաժնի տնօրեն Յուրի Սվիրիդովը, գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
«Շախտյորի» կազմում ընդգրկվել են 27 ֆուտբոլիստներ: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Բացակայում է Ժադսոնը, ով արդեն տեղափոխվել է Բրազիլիա:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են