Ոստիկանները կհագնվեն նոր ոստիկանապետի ճաշակով
«Հրապարակը» գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անցած տարվա գարնանից լծվել էր հասարակության շրջանում «ոստիկանի կարծրատիպը կոտրելու» գործին։ Ու այս հարցում մեծ դերակատարում պիտի ունենար համազգեստի փոփոխությունը ...Ալիկ Սերգեյիչի այս ծրագիրը տապալվեց։ Պարզվում է, սակայն, որ այդ տապալումը պայմանավորված է Վլադիմիր Գասպարյանի ճաշակով»։
Թերթին հասած տեղեկություններով՝ Գասպարյանը հավան չէ Սերգեյիչի էսքիզով արված համազգեստին և առանց երկմտելու պաշտոնավարման առաջին օրերից հրահանգել է չկրել այն։ Նույնիսկ այն բնութագրել է «շվեյցարի ֆորմա»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հիմա էլ նա է պատրաստվում սեփական ճաշակով նոր էսքիզ անել ու նոր համազգեստ հագցնել աշխատակիցներին: