Լոնդոն 2012. Օլիմպիադան համաճարակի աղբյո՞ւր
Լոնդոնը կարող է վերածվել հազվագյուտ հիվանդությունների էպիկենտրոնի, կարծում են բրիտանացի և արտասահմանցի փորձագետները: Դա կարող է լինել օլիմպիական խաղերի ժամանակ: Գիտնականների կարծիքով, մի շարք մասսայական միջոցառումների անցկացումը կարճ ժամանակամիջոցում և սահմանափակ տարածքում, տարվա տաք եղանակին, կարող է վատ հետևանքներ ունենալ երկրագնդի բնակչության առողջության, անվտանգության և տնտեսական ակտիվության համար:
Այս իմաստով գիտնականները օրինակ են համարում գրիպի բռնկումը Ավստրալիայում 2008 թվականին երիտասարդության համաշխարհային օրվա ընթացքում: Միաժամանակ խաղերի առողջապահական պատասխանատուները վստահեցրել են, որ լիովին տիրապետում են իրավիճակին և ունեն մոնիթորինգի ժամանակակից համակարգ: