Իրանցի պաշտոնյան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում
Կարևոր է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է «Իրան-Հայաստան բարեկամության միության» նախագահ Միր Ղասեմ Մոումենին:
Միր Ղասեմ Մոումենին նշել է, որ իր ղեկավարած կառույցը նպատակ ունի երկկողմ մշակութային հարաբերությունները զարգացնելու նպատակով Հայաստանի բնակչության համար ուխտագնացություն կազմակերպել դեպի Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգում գտնվող հայկական Ղարաքիլիսա եկեղեցի:
Իրանցի պաշտոնյան, դրական գնահատելով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` վերջերս Հայաստան կատարած այցելությունը, նշել է. «Հաշվի առնելով իրանցիների և հայերի մշակութային ընդհանրությունները, բարեկամության խումբը նպատակ ունի հայաստանյան կառույցների հետ համագործակցելով ակտիվացնել երկու ժողովուրդների փոխադարձ շփումները»: