«ԱրմենՏել»-ն երկարաձգում է Hi-Line ծառայության «Like» սակագնային փաթեթներին միանալու ժամկետը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթներին միանալու ակցիայի անժամկետ երկարաձգման մասին: Hi-Line «Like 1024», «Like 2048» և «Like 3072» սակագնային փաթեթների ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ և 8000 դրամ: Առաջարկից կարող են օգտվել, ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդները:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին:
Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանգիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից կարող են անցնել «Like 3072» փաթեթին:
Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառե, «Մեգա Աշունե և «Անցկացրու ձմեռն Ինտերնետումե ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար: Ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին