ԵՊՀ 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար
ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը, որոնք զեկուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Համալսարանի 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության շրջանակներում ռեկտորը ներկայացրել է նշված ժամանակահատվածում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքը, ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունների, ինչպես նաև ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրի 2011թ. գործողությունների կատարողականները:
Հիշյալ հարցերի շուրջ զեկույցները լսելուց և քննարկելուց հետո, խորհուրդը հավանություն է տվել ներկայացված հաշվետվություններին: ԵՊՀ 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:
Խորհուրդը հավանություն է տվել ԵՊՀ 2011թ. եկամուտների և ծախսերի վերաբերյալ ռեկտորի հաշվետվությանը ևս՝ համալսարանի 2011թ. ֆինանսական գործունեությունը գնահատելով բավարար: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե): Նույն որոշմամբ ԵՊՀ ռեկտորին հանձնարարվել է 2012թ. ծախսերը կատարել հաստատված բյուջեին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան