Հարցազրույցներ 11:45 18/01/2012

Էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի աչքերով. Ի՞նչ, որտե՞ղ և ո՞ւմ համար

Հարցազրույց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ:

-Պարոն Ալավերդյան, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների ու գույքի հայտարարագրերը այսուհետ պետք է ներկայացվեն նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովին: Ինչպե՞ս է այդ գործառույթը իրականացվելու, ի՞նչ դերակատարում է մնում ՊԵԿ-ին:
-Ես ցանկանում եմ հստակություն մտցնենք, որպեսզի մեր հանրությունն էլ հստակ պատկերացում կազմի այս ամենի պահով: 2002թ-ից մինչև անցյալ տարի, պաշտոնյաները, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև որոշակի եկամուտ ունեցող քաղաքացիները գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնում էին ՊԵԿ: Այդ հայտարարագրերի ներկայացման նպատակը եղել է աստիճանաբար տեղեկատվություններ ունենալ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների մասին, որոնց թվում են և բարձրաստիճան պաշտոնյաները և այդ տեղեկությունները օգտագործել զուտ հարկման նպատակով` գույքահարկի, հողի հարկի, պարտադիր սոցվճարների և այլն:
Օրենսդրության փոփոխությամբ հայտարարագրման այս համակարգն ամբողջությամբ փոխարինվեց որակապես նոր համակարգով, ըստ այդմ էլ որոշվեց, որ Հայաստանում հայտարարագրեր այս տարվանից պետք է ներկայացնեն ոչ թե որոշակի շեմից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներ ու պաշտոնյաներ, այլ գույքի ու եկամուտների մասով հայտարարագրեր պետք է ներկայացնեն բացառապես բարձրաստիճան պետական պաշտոնյաները:

-«Հանրային ծառայության մասին» օրենքը հստակ նշում է, թե ովքեր են համարվում այդպիսիք: Իսկ թվային առումով քանի՞սն են նրանք:
-Բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում 500-ն են, և նրանք այսուհետ հայտարարագրերը ներկայացնելու են բացառապես Էթիկայի հանձնաժողովին, որի իրավասությունների մեջ է մտնում դրանց հետագա օգտագործման ու կիրառման հարցերը: Մասնավորապես, դրանք օգտագործվելու են բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի, կոռուպցիոն ռիսկերի, դիրքերի չարաշահումների, ընտրական և մյուս կարգի հարաբերությունները վերլուծելիս: Այլ կերպ ասած` միայն հարկման նպատակը փոխվել է և այժմ այլ նպատակ է դրված:

-Գույքի ու եկամուտների հայտարարագրման գործընթացը, մեղմ ասած, բարդ գործընթաց է, ունա՞կ է արդյոք նորաստեղծ հանձնաժողովն իր ուսերի վրա նման ծանրություն վերցնել:

-Համաձայն եմ, որ բարդ գործընթաց է, բայց համոզված եմ նաև, որ հանձնաժողովում պրոֆեսիոնալ մասնագիտական ու բարձր արժանիքներով մարդիկ են ներառված ու ես կասկած չունեմ, որ հայտարարագրման գործընթացը կօգտագործվի այն նպատակներով, ինչի համար ստեղծվել է այդ հանձնաժողովը:

-Անդամների պահով հասկանալի է, բայց հանձնաժողովն ունի՞ այն բոլոր մեխանիզմներն ու գործիքակազմը, որ ստեղծված օրվանից անցնի նման բարդ գործընթացի:

-Ասեմ, որ մինչև հանձնաժողովի ստեղծվելը Արդարադատության նախարարությունը իր լիազորությունների սահմանում արդեն իսկ որոշակի հարցեր կարգավորել էր: Մասնավորապես, հայտարարագրման գործընթացը կարգավորող համապատասխան կառավարության որոշումները ընդունել, հայտարարագրման ձևեր հաստատել և մինչև սույն թվականի ապրիլի 15 բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրերը կներկայացնեն հանձնաժողով:

-Նույն «Հանրային ծառայության մասին» օրենքով` բարձրաստիճան պաշտոնյաներ են, բնականաբար, ՀՀ նախագահը, Ազգային Ժողովի նախագահն ու վարչապետը: Նրանք ևս ներկայացնելու են հայտարարագրեր:
-Միանշանակ. Տարիներ շարունակ երկրի նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը իրենք և իրենց փոխկապակցված անձիք ներկայացրել են հայտարարագրեր ՊԵԿ-ին ու այս օրենքով այսուհետ ներկայացնելու են Էթիկայի հանձնաժողովին:

-Պարոն Ալավերդյան, գործառույթների այլ մարմնի կողմից այսուհետ իրականացնելը փոքր-ինչ մասնագիտական խանդ չի՞ առաջացնում:

-Բացարձակ, որովհետև հանձնաժողովի վրա դրված են գործառույթներ, որոնք մինչև այժմ Հայաստանում չեն իրականացվել որևէ պետական մարմնի կողմից: ՊԵԿ-ը հարկերի ճիշտ ու ժամանակին վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին է և, կրկնեմ, գույքի ու եկամուտների հայտարարագրումը մեզ հետաքրքրում էր այնքանով, որքանով կապված էին եկամուտների հետ: Մենք այդ գործառույթը չենք կորցրել, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման գործընթացը հանձնաժողովին է տրամադրվել, ՊԵԿ-ը «Եկամտահարկի մասին» օրենքի պահանջներով արդեն եկամուտ ստացող քաղաքացիների ոչ թե գույքի, այլ եկամուտների մասին տեղեկատվության տրամադրումը իրականացնելու է: Որևիցէ քաղաքացի, որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել ու եկամուտ ստացել, ապա այս օրենքի համաձայն պատկան մարմնին` հարկայինին, վճարված հարկերի մասին պետք է տեղեկատվություն տրամադրի: Եթե ոչ, ապա թաքցված կդիտվի իր համապատասխան հետևանքներով:

-Բայց այդուհանդերձ` ՊԵԿ-ը համագործակցելո՞ւ է հանձնաժողովի հետ:

-Միանշանակ: Մենք արդեն սկսել ենք համագործակցությունը, ինչը արտացոլվում է հանձնաժողովի անդամների հետ մեր հարցազրույցներով ու քննարկումներով: Մենք շահագրգռված ենք հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով, որը տանելու է և թափանցիկության, և հասարակության մեջ ազնիվ-արդար մթնոլորտի ստեղծմանը, իսկ այդ պայմաններում, բնականաբար, հարկեր ապահովելն ավելի հեշտ ու արդյունավետ է, քան այլ պայմաններում:

-Իսկ ինչո՞ւ ՊԵԿ-ն անդամ չունեցավ հանձնաժողովում:
-Օրենքով նախատեսված չի…Ի վերջո, եթե կոմիտեից անդամ լիներ, ապա հարց կծագեր` իսկ ինչո՞ւ չկա Ֆինանսների նախարարությունից կամ այլ գերատեսչություններից: Կարծում եմ, որ ձևաչափը ճիշտ է ընտրված, և ժամանակը ցույց կտա հանձնաժողովի արդյունավետությունը: Թեև նշեմ, որ ամեն ինչ էլ ժամանակի ընթացքում կատարելագործման կարիք է զգում, կյանքն է այդպես թելադրում:

Զրուցեց` Լիա Խոջոյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}