Արտակ Շաքարյան. Հրանտ Դինքի սպանության իրական պատվիրատուները չկրեցին իրենց արժանի պատիժը
Հրանտ Դինքի սպանության իրական պատվիրատուները չկրեցին իրենց արժանի պատիժը: Մեկնաբանելով Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի դատարանի կողմից նախօրեին ընդունած որոշումը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Հիշեցնենք, որ նախօրերին դատարանը այդ գործով անցնող 18 կասկածյալների արդարացրել և ազատ է արձակել` զինված ահաբեկչական խմբավորման հետ կապ չունենալու, Դինքի սպանության ծրագրմանը չմասնակցելու և չաջակցելու հիմնավորմամբ: Ստամբուլի ծանր հանցագործություններ քննող N 14 դատարանի վճռով Դինքի սպանության գործով անցնող գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ զինված ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և սպանության գործը ծրագրելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելը արդարացվել է: 12 տարի 6 ամիս ազատազրկման են դատապարտվել կասկածյալներից Էրսին Յոլջուն և Ահմեթ Իսքենդերը, որոնք մասնակցություն են ունեցել Դինքի սպանության կազմակերպման գործում: Իր հերթին սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը, որը հանցագործության ժամանակ 18 տարին չլրացած անչափահաս էր, քրեական պատասխանատվության էր ենթարկվել անչափահասների գործերը քննող դատարանում, որտեղ էլ 2011-ի հուլիսին դատապարվել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման:
Բանախոսի հավաստմամբ, դատավարության արդյունքում դատապատրվեցին միայն սպանության անմիջական կատարողներ, իսկ ահա պատվիրատուները մնացին ազատության մեջ: «Դատապարտվեցին միայն նրանք, ովքեր սեղմել են ատրճանակի ձգանը, իսկ իրական պատվիրատուները մնացին ազատության մեջ»,- նշեց Արտակ Շաքարյանը:
Ըստ բանախոսի, սույն տեսակետի վկայություն է նաև միջազգային կառույցների, մասնավորապես, «Amnesty International» կազմակերպության արձագանքը: ««Amnesty International»,-ը ուղղակի նշել է, որ Թուրքիան ձախողել է այս դատավարությունը»,- նշեց Արտակ Շաքարյանը:
Ըստ Արտակ Շաքարյանի, ամենավատն այն է, որ դատարանը որոշում է կայացրել, որ Դինքի սպանությանը նախապես պլանավորված հանցագործություն չէ, ինչի արդյունք կարող է հանդիսանալ այն, որ սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթի դատավճիռը կարող է վերանայվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա