Արոնյանը և Դանիելյանը` Վեյկ ան Զեեի մրցաշարում
Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատային «Տատա Սթիլ» փառատոնի «A» մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակներով պարտության մատնեց Գատա Կամսկուն: Այժմ նա իր ակտիվում 3 միավոր ունի և Մագնուս Կառլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինս, ի դեպ, հաշվետու տուրում միավորը կիսեց Կարուանայի հետ:
Ավելացնենք, որ այսօր մրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը Լևոն Արոնյանը կխաղա Վան Վելիի հետ:
«C» մրցաշարում անհաջող հանդես եկավ Էլինա Դանիելյանը` 4-րդ տուրում զիջելով Օոտեսին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
«A» մրցաշար, 4-րդ տուր
Արոնյան-Կամսկի 1:0
Կարուանա-Կառլսեն 0,5:0,5
Գելֆանդ-Ռաջաբով 0,5:0,5
Գիրի-Նակամուրա 0,5:0,5
Իվանչուկ-Վան Վելի 0,5:0,5
Նավարա-Կարյակին 0:1
Տոպալով-Հաշիմով 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո
1. Արոնյան-3 միավոր
2. Կառլսեն-3
3. Կարուանա-2,5
4. Ռաջաբով-2,5
5. Գիրի-2
6. Իվանչուկ-2
7. Կարյակին-2
8. Տոպալով-2
9. Վան Վելի-2
10. Հաշիմով-1,5
11. Գելֆանդ-1,5
12. Կամսկի-1,5
13. Նակամուրա-1,5
14. Նավարա-1
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան