Ա. Աշոտյան. «Ու բոլորը նախանձում են մեր բուհերին»
Բարձրագույն ուսումնական հաստատություններում վերջին 2 տարիների ընթացքում ուսման վարձերը գրեթե չեն բարձրացել: Այս մասին այսօր ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Հայաստանում գործում է հրաշալի օրենք՝ որչափ ուսման վարձով ուսանողը ընդունվում է բուհ, ապա ողջ ուսումնառության ընթացքում այդ վարձը չի փոխվում:
Այսինքն, ըստ նախարարի, ընդունվածների համար ուսման վարձի բարձրացումն արգելվում է, իսկ նորերի համար՝ թույլատրվում:
«Սակայն հաշվի առնելով և’ ֆինանսական ճգնաժամը, և’ սոցիալական խնդիրները, և’ շրջանավարտների պակասը, բուհերը նման մարկետինգային քաղաքականություն չեն վարել»,- նշեց Ա.Աշոտյանը՝ ավելացնելով, որ սա օրենքի բացառիկ դրույթ է, որն ունեն ընդամենը մի քանի եվրոպական երկրներ. «Ու բոլորը մեր բուհերին այդ տեսանկյունից նախանձում են»:
Նրա խոսքերով՝ հայաստանյան բուհերը իրենք են սահմանում ուսման վարձը, մինչդեռ բազմաթիվ երկրներում պետությունն է սահմանում ուսման վճարի վերին շեմը: «Մեր օրենքները ամենալիբերալն են այդ տեսակետից Եվրոպայում՝ լավագույն տասնյակի մեջ են երևի»,- նկատեց ԿԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան