ԿԳ նախարարը հանձնարարել է, որ ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչություն չիրականացվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորներին, դպրոցի տնօրեններին տվել է քաղաքական հրահանգներ՝ խստագույնս հետևել, որպեսզի ուսումնական հաստատություններում չիրականացվի որևէ քաղաքական քարոզչություն: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց Արմեն Աշոտյանը:
«Յուրաքանչյուր ռեկտոր, դասախոս, ուսանող իրավունք ունի լինել կուսակցության անդամ, գնալ միտինգների, հավաքների, քարոզչություն անել և այլն, բայց ոչ աշխատանքային ժամի կամ դասերի հաշվին»,- ասաց ԿԳ նախարարը:
Նախարարի խոսքերով՝ Հանրապետական կուսակցության համար լավ մասնագիտական աշխատանքը լավագույն PR-ն է իրենց համար: Ըստ նրա՝ կրթական համակարգում չպետք է ներմուծենք քաղաքական ժամանակավոր զարգացումների ինչ որ բացասական էլեմենտներ: «Վերջապես չպետք է մոռանալ, որ դասերը մնայուն են, իսկ ընտրությունները` անցողիկ: Ահա սա է իմ բանաձևը»,- նկատեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին