«ՖԱՐՍ». Ադրբեջանի կառավարությունը նախապատրաստվում է 2000 հոգանոց գեյ-շքերթին
«Ադրբեջանի կառավարությունը նախապատրաստվում է 2000 հոգանոց գեյ-շքերթին»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` համասեռամոլների միջազգային կազմակերպությունը նախապատրաստվում է 2012թ. մայիսին Բաքվում տեղի ունենալիք «Եվրատեսիլ» մրցույթի օրերին կազմակերպել գեյ-շքերթ, որին կմասնակցեն երկու հազար համասեռամոլներ աշխարհի տարբեր երկրներից:
Ամփոփելով թեման` իրանական աղբյուրը գրում է. «Բաքվում համասեռամոլների շքերթն այն պարագայում է տեղի ունենում, երբ Ադրբեջանում Իլհամ Ալիևի` իշխանության գալուց հետո ընդդիմադիր կուսակցություններին արգելվում է հանրահավաքներ անցկացնել:
Ավելին, 2011թ.-ին Ադրբեջանում հեջաբի ազատության համար պայքարելու նպատակով կազմակերպված հավաքներին մասնակցելու ժամանակ շուրջ հինգ տասնյակ քաղաքացի է բանտարկվել»: