ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի հանդիսություններին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հունվարի 18-20-ը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի և ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին: Այցի շրջանակներում ՀՖՖ նախագահը հանդիպումներ կունենա նաև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի, ինչպես նաև իր պաշտոնակից գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում