Ֆրանսիան սեղմում է օղակը, Թուրքիան հակազդում է արտառոց խոսքերով և գործերով

Թուրքիայի ղեկավարները պարբերաբար հայտարարում են, որ իրենք չեն վախենում իրենց երկրի անցյալի հետ առճակատվելուց: Սակայն հենց որ որևէ մեկը հիշեցնում է նրանց իրենց պատմության ամենամութ դրվագները, նրանք մատնվում են խուճապի և հանդես են գալիս բուռն արձագանքներով:

Թուրք պաշտոնատարների արտասովոր վարքագծի վերջին օրինակը նրանց արձագանքն էր Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունմանն ուղղված նախաձեռնություններին: Չնայած Թուրքիայի սպառնալիքներին և հակադարձ քայլերին՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծը, իսկ Սենատը ակնկալվում է, որ կհաստատի այն 2012 թվականի հունվարի 23-ին:

Ահա Ֆրանսիային և ֆրանսիական ամեն ինչին ուղղված Թուրքիայի կատաղի հակազդեցություններից մի քանի օրինակ՝

-- Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հորը Ալժիրում տեղի ունեցած վայրագություններին մասնակցելու համար, երբ ծառայում էր ֆրանսիական բանակում: Սարկոզիի հայրը հակադարձեց՝ խորհուրդ տալով Էրդողանին կարդալ իր կենսագրությունը՝ ասելով նրան, որ ինքը երբեք ոտք չի դրել Ալժիր:

-- Իր սեփական երկրի կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունն արդարացնելու համար, Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային Ալժիրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Սակայն, Էրդողանը շշմեց, երբ Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան հանդիմանեց նրան Ալժիրի ժողովրդի արյունը քաղաքականության թեմա դարձնելու համար: Օյահիան նաև մեղադրեց Թուրքիային անթիվ ալժիրցիների մահվան մեջ, երբ գաղութատիրության շրջանում Ֆրանսիային զինամթերք է մատակարարել, ինչի համար Թուրքիայի նախկին նախագահ Օզալը ներողություն է խնդրել Ալժիրից:

-- Անցյալ շաբաթ Անկարայի քաղաքապետը հայտարարեց, որ Քաղաքային խորհուրդը որոշել է «Փարիզի փողոցը» վերանվանել «Ալժիրի փողոց», «Շարլ դե Գոլ փողոցը» վերանվանել ի պատիվ Ալժիրի որևէ հերոսի, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատան առջև կանգնեցնել Ալժիրի «ջարդերին» նվիրված հուշարձան:

--Թուրքական գործարանները ջերմեռանդությամբ արտադրում են Սարկոզիի անվամբ զուգարանի թուղթ, աղբի տոպրակներ և մանկան տակդիրներ և Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բոյերի պատկերով պահպանակներ, իսկ թուրք hակերների մի խումբ կոտրել էր Ֆրանսիայի օրենսդիրների կայքերը և սպառնում էին բռնաբարել տիկին Բոյերին ու սպանել նրա երեխաներին:

--Թուրք դասախոս Օյա Աքգոնենչը մի ծիծաղելի հոդված էր գրել` «Հայկական իրադարձությունները Հայաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի եռանկյունում»: Նա մատնանշել էր Թուրքիայի դեմ երեք «վտանգավոր հարձակվողներին», որոնց ազգանունները սկսվում են «Ս» տառով՝ «Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, Հայաստանի Սարգսյանը և Միացյալ Նահանգներում հայկական լոբբիի ղեկավար Սասունյանը»:

--Թեև Թուրքիան կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքներն ու ծառայությունները՝ Թուրքիայից դեպի Փարիզ թռիչքների տոմսերն ամբողջությամբ վաճառված էին, քանի որ արձակուրդների ընթացքում Ֆրանսիա այցելող թուրքերի քանակը անցյալ տարվա համեմատ աճել էր 10%-ով: Նմանապես, 2001 թվականին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, այս երկու երկրների միջև առևտրում գրանցվել էր 30% աճ՝ չնայած Թուրքիայի կողմից Ֆրանսիայի դեմ բարձրացրած բոյկոտին:

-- Ֆրանս-ալժիրցի գործարար Ռաշիդ Նեքազը, ով իր Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ հպարտությամբ հայտարարել էր «Ես ինձ զգում եմ որպես թուրք», հայտնեց, որ ինքը կհիմնադրի մի միլիոն եվրոյի չափով (1.3 միլիոն ԱՄՆ դոլար) հիմնադրամ և կվճարի Հայոց ցեղասպանության մերժման մեղադրանքով Ֆրանսիայում ձերբակալված յուրաքանչյուր թուրքի 45,000 եվրոյի տուգանքը: Պարոն Նեքազին մոռացավ տեղեկացնել հավանական թուրք մերժողականներին, որ Ֆրանսիայի այդ նույն օրենքը նախատեսում է մեկ տարի ժամկետով ազատազրկում, որն իր հիմնադրամը չի կարող կանխել:

--Թուրքական լրատվական գործակալության ղեկավարը կոչ արեց փակել Թուրքիայում ֆրանսիական դպրոցները և արգելել ֆրանսերենի դասավանդումը թուրքական դպրոցներում:

Նման անհեթեթ հայտարարությունների քանակը պիտի բազմապատկվի շուտով, երբ Ֆրանսիայի Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, և նախագահ Սարկոզին իր ստորագրությամբ օրենքի ուժ տա դրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի երկու խոշորագույն կուսակցությունները սատարում են հայկական օրինագծի ընդունմանը: Պատկերացրեք թուրք ղեկավարների պոռթկումները, երբ Ֆրանսիայում թուրքերը ձերբակալվեն ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը խախտելու համար:

Թուրքական վայնասունները գագաթնակետին կհասնեն, երբ Ֆրանսիայի կառավարությունը Եվրոպական միության մյուս 25 պետություններին առաջարկի ընդունել ժխտումն արգելող նման օրենք, որի շնորհիվ թուրք մերժողականները կձերբակալվեն և կպատժվեն ողջ Եվրոպայում:

Թուրք ղեկավարները իրենցից բացի ոչ ոքի չպետք է մեղադրեն այսպիսի ամոթալի և ստորացուցիչ դրության մեջ հայտնվելու համար: Սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որ կարող է դասեր տալ ուրիշին խոսքի ազատության վերաբերյալ՝ հաշվի առնելով իր սեփական քաղաքացիների հիմնական մարդու իրավունքները ոտնահարող իր կեղեքիչ օրենքները: Ֆրանսիայում անօրինական է համարվում ցեղասպանության մասին ստելը, մինչդեռ Թուրքիայում անօրինական է համարվում ճշմարտությունն ասելը:

Ֆրանսիայի Սենատին կամ այն երեք մարդկանց, «որոնց ազգանունները սկսվում են «Ս» տառով» մեղադրելու փոխարեն, թուրք ղեկավարները կարող են դուրս գալ իրենց դարավոր ճահճից՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և վերականգնելով զոհերի ժառանգների արդարացի իրավունքները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}