Քաղաքական 15:45 19/01/2012

Ա. Մարկարով. Երեք հիմք` արդար ու թափանցիկ ընտրությունների համար

Նախընտրական զարգացումների, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

- Պարոն Մարկարով, իշխանությունը հայտարարում է սպասվող արդար ու թափանցիկ ընտրությունների մասին, իսկ ընդդիմությունը չհավատալով իշխանության վստահեցումներին, անընդհատ նախազգուշացնում է, որ կեղծիքներ են սպասվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Հայաստանում առաջին անգամ չէ, որ ընդդիմության կողմից կանխազգուշացումներ և իշխանության համապատասխան հայտարարություններ են լինում: Այսինքն՝ ամեն անգամ Հայաստանում ընտրություններից առաջ իշխանությունը հայտարարում է, որ ընտրություններն անց են կացվելու ազատ, արդար, թափանցիկ, որոնք համապատասխանելու են գոյություն ունեցող միջազգային չափանիշներին, և արդեն ավանդաբար ընդդիմությունն էլ հայտարարում է, որ իրենք, մեղմ ասած, կասկածում են, որ դա տեղի կունենա, կամ եթե ավելի կոշտ ասենք, ընդդիմությունն ասում է, որ տեղի են ունենալու կեղծված ընտրություններ` կանխորոշված արդյունքներով:

Կարելի է ասել, որ կա երկու կամ երեք հանգամանք, որոնք հանդես են գալիս որպես հիմք հավատալու, որ ընտրությունները պետք է անցնեն նշված չափանիշներին ավելի մոտ: Մեկը Հայաստանում շարունակվող ժողովրդավարացման գործընթացն է, որի շրջանակներում կատարելագործվում է ոչ միայն նորմատիվային օրենսդրական բազան, այլև ինքը` քաղաքական գործընթացը: Կատարելագործումը վերաբերում է մրցակցային քաղաքականության հիմքերին և մրցակցային քաղաքականության դե ֆակտո իրականացմանը: Մյուս երկու հանգամանքները վերաբերվում են մեկը` ներքաղաքական զգացումներին, մյուսը` Հայաստանի հարաբերությանը արտաքին աշխարհի հետ: Ներքաղաքական ուղղության համաձայն ցանկացած իշխանություն ուզում է լավ իմաստով օգտվել ընտրություններում գոյություն ունեցող գործառույթներից: Այսինքն, ընտրությունները հանդես են գալիս որպես հիմք` լեգիտիմ և օրինական իշխանության ձևավորման համար, հիմք կայուն իշխանության ձևավորման համար, ինչպես նաև, հիմք իշխանության ու հասարակության միջև համաձայնության համար: Այս պարագայում, եթե իշխանությունը շարունակականության մեջ է իրեն դիտում և ապագայում իշխանություն իրականացնելու հետ կապված սպասելիքներ ունի, բնականաբար, իրեն անհրաժեշտ է այս լրացուցիչ լեգիտիմության ազդակները, որոնք գալիս են հասարակության կողմից:

Եվ կա արտաքին տարրը. ցանկացած իշխանություն ցանկանում է հանդես գալով ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային ասպարեզում, դիտվել որպես միջազգային հանրության կողմից ընդունված իշխանություն: Այս հանգամանքները` կատարելագործվող ժողովրդավարության գործընթացը, կատարելագործվող նորմատիվային հիմքերը և տվյալ իշխանության ցանկությունը` քաղաքական ինստիտուտներում, միջազգային քաղաքական համագործակցության տեսանկյունից ունենալ լուրջ հենարան` հանձին բնակչության, ստեղծում են օբյեկտիվ հիմքեր արդար ընտրություններ անցկացնելու համար:

- Ընդդիմությունը նշում է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրությունները կնպաստեն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Ո՞րն է այս հարցում Ձեր մոտեցումը:

-Ես դա նկատել եմ, բայց չեմ նկատել հիմնավորումը` այն իմաստով, որ արդյոք համամասնական բանաձևը ստեղծում է լուրջ խոչընդոտներ խախտումների դեմ: Իմ կարծիքով, խոչընդոտը խախտումների դեմ, դա մի կողմից քաղաքական կամքի առկայությունն է, մյուս կողմից` իրավական պետության առկայությունը և հասարակության մեջ համապատասխան քաղաքական մշակույթի առկայությունը, որը չի նպաստելու խախտումների տարածմանը: Սրանք են օբյեկտիվ հիմքերը: Ինձ համար անհասկանալի է փաստարկները, թե ինչու համամասնականի դեպքում խախտումները պետք է լինեն ավելի քիչ, քան մեծամասնականի դեպքում: Երբ մենք խոսում ենք ազատ և արդար ընտրությունների մասին, մենք խոսում ենք նախապայմանների մասին, որոնք ընդհանուր են ցանկացած ընտրական բանաձևի պայմաններում: Դա կուսակցությունների ու թեկնածուների գրանցումն է` կուսակցությունն է գրանցվում, թե թեկնածուն, տվյալ պարագայում գրանցման համար բոլորի հիմքերը հիմնականում պետք է լինեն նույնը: Խոսքը գնում է ընտրողների գրանցման մասին, որոնք միևնույն է` նույնն են ցանկացած բանաձևի շրջանակներում` ընտրողների ցուցակների առկայությունն ընդհանուր ընթացակարգ է: Եթե խոսում ենք խախտումների մասին, ինչ տարբերություն, վերջ ի վերջո խախտումը տեղի կունենա հօգուտ անձի, թե հօգուտ կուսակցության: Խոսքը, օրինակ` լցոնումների, լրացուցիչ գրանցված «մեռած հոգիներ» և այլնի մասին է: Ի՞նչ տարբերություն, այս ամենը լինելու է հօգուտ մեկ անձի, որը կուսակցություն է ներկայացնում, թե հօգուտ կուսակցության: Տվյալ պարագայում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման հիմքը հասարակության պատրաստակամությունն է, քաղաքական կամքն է և իրավական պետությունն է: Եթե փաստարկները բերվեն, թե իnչու է համամասնականն ավելի քիչ նպաստում խախտումների, քան թե մեծամասնականը, արդեն քննարկումը կարող է լինել ավելի առարկայական:

- Եթե անդրադառնանք ՀՀ արտաքին քաղաքականությանը, հաշվի առնելով, որ ընտրական տարի է, ի՞նչ ակնկալիքներ կան:

-Մեր արտաքին քաղաքականությունը տվյալ պարագայում պայմանավորված չէ ընտրական կամ նախընտրական տարով: Այն պայմանավորված է այն շահերով, որոնք ունի Հայաստանը, որպես պետություն: Եթե մենք անդրադառնում ենք արտաքին քաղաքակահնությանը վերաբերող տարբեր ընդդիմադիր կամ իշխանական կուսակցությունների դիրքորոշումներին, էական տարբերություններ չենք տեսնում: Արտաքին քաղաքականության մեջ կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կա հասարակության շատ հստակ կոնսենսուս և որպես հետևանք` նաև կոնսենսուս կա նաև կուսակցությունների դիրքորոշումների մեջ, որովհետև տեսականորեն կուսակցությունները պետք է արտացոլեն հասարակության մեջ գոյություն ունեցող տարբեր խմբերի ու շերտերի դիրքորոշումներ:

Արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից, բնականաբար, կան այն գերակայությունները, որոնք ի հայտ են եկել վերջին տարիների ընթացքում և դրանք ունեն տարբեր վեկտորներ: Առաջին վեկտորը, որն անցյալ տարի ավելի շեշտադրվեց, դա եվրոպական այսպես, ասենք, ուղղությունն է, մյուս վեկտորը տարածաշրջանային համագործակցությունն է, մասնավորապես Վրաստանի հետ, բնականաբար շարունակվում է ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը: Մեկ այլ ուղղություն է նաև համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև երկկողմ` Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը: Այսինքն` այս բոլոր ուղղությունները շարունակում են հանդես գալ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որպես այս կամ այն գերակայություն ունեցող ուղղություններ:

- Օրերս ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Երևանում հայտարարությամբ էր հանդես եկել ու նշել, որ Հայաստանում արդյունավետ բարեփոխումներ են իրականացվում: Ո՞ր բարեփոխումների մասին էր խոսքը:

-Տվյալ պարագայում, կարծում եմ խոսքը գնում է այն բարեփոխումների մասին, որոնք տեղի ունեցան ելնելով Հայաստանի պարավորություններից, որը պետությունը ստանձնել էր Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Այստեղ մի շարք պարտավորություններ կան, որոնք աստիճանաբար իրականացվել են` սկսած սահմանադրական բարեփոխումներից, վերջացրած Հայաստանում ընթացող բուն քաղաքական գործընթացներով: Բարեփոխումները վերաբերում են և´ քաղաքական դաշտին, և´ օրենսդրությանը` մասնավորապես քրեական, քաղաքացիական, ընտրական օրենսգրքերին:

Մի այլ տարր, որը կարելի է առանձնացնել, դա երկկողմ` Հայաստան-ԵՄ բանակցային գործընթացի շրջանակներում արձանագրված հաջողությունն է, որը թույլ է տալիս ասել, որ մենք իրոք մտնում ենք այն քաղաքականության մեջ, որը հռչակվել է և հայտնի է որպես «More for mօre»` «Ավելին ավելիի համար»: Այսինքն` մենք անում ենք որոշակի բան: Դա շատ չի, բայց մենք հստակ ինչ-որ քայլեր ենք անում, որոնք դիտվում են Եվրախորհրդարանի կողմից որպես դրական տեղաշարժեր Հայաստանի ներքին քաղաքականության մեջ, որը ծածկում է և´ քաղաքական, և´ սոցիալական և´ տնտեսական ամբողջ դաշտը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}